👩🏫INTOFF Academy-ն հայտարարում է ընդունելություն մեծահասակների համար նախատեսված Professional English Communication ծրագրին՝ A2, B1 և B2 մակարդակներով։
👍Ծրագիրը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են ավելի վստահ և ինքնուրույն հաղորդակցվել անգլերենով աշխատանքային, կրթական և միջազգային միջավայրում։
Դասընթացը կառուցված է ոչ թե միայն քերականության, այլ իրական մասնագիտական հաղորդակցական իրավիճակների շուրջ։ Մակարդակին համապատասխան մասնակիցները սովորում են ներկայացնել իրենց և իրենց մասնագիտական փորձը, մասնակցել աշխատանքային քննարկումների և հանդիպումների, հաղորդակցվել միջազգային գործընկերների հետ, ներկայացնել նախագծեր և գաղափարներ, հիմնավորել տեսակետը, լուծել հաղորդակցական խնդիրներ, իսկ ավելի բարձր մակարդակներում՝ նաև վարել բանակցություններ, աշխատել առարկությունների հետ և մասնակցել բարդ մասնագիտական քննարկումների։
💠A2 — վստահ ներկայացնել սեփական մասնագիտական աշխարհը և գործել հիմնական հաղորդակցական իրավիճակներում։
💠B1 — ինքնուրույն բացատրել, քննարկել, զարգացնել միտքը և մասնակցել մասնագիտական հաղորդակցությանը։
💠B2 — վերլուծել, փաստարկել, բանակցել և վստահ կառավարել ավելի բարդ մասնագիտական հաղորդակցությունը։
Դասերը վարում են փորձառու անգլերենի դասախոսներ՝ մեծահասակների և մասնագիտական հաղորդակցության վրա հատուկ ուշադրությամբ։
⌛Շաբաթական 2 անգամ՝ 90 րոպե
Փոքր խմբեր՝ 4–5 մասնակից
Առկա ձևաչափ՝ INTOFF Armenia-ի գրասենյակում:
Մակարդակները՝ A2 • B1 • B2
☘️Փոքր խմբային ձևաչափը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր մասնակցի շատ խոսել, աշխատել իրական մասնագիտական իրավիճակների շուրջ և ստանալ անհատական հետադարձ կապ։
Ծրագիրը հատկապես օգտակար է նրանց համար, ովքեր անգլերենը ցանկանում են օգտագործել միջազգային ծրագրերի, մասնագիտական այցերի, դասընթացների, հանդիպումների, նախագծերի, ներկայացումների և միջազգային համագործակցության համար։
Գրանցում և լրացուցիչ տեղեկություններ
📱WhatsApp: +374 93 14 55 19