ՀԱՅ-ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՆԼԱՅՆ ՎԵԲԻՆԱՐ
«ՌԵՋՈ ԷՄԻԼԻԱ ՄՈՏԵՑՈՒՄԸ. ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ՊՐԱԿՏԻԿԱ»
Reggio Emilia Approach: From Philosophy to Practice
📅2026 թ. նոյեմբերի 6 (ուրբաթ)
🕗20:00 (Երևանի ժամանակով): Տևողությունը՝ 90 րոպե
💻Հարթակը՝ Zoom
Կազմակերպիչ՝ INTOFF Armenia
👩🏫Վեբինարի հիմնական բանախոս և հրավիրյալ փորձագետ՝ Հեդվիգ Սյուչ-Վինկլեր (Hedvig Szűcs-Winkler), Հունգարիա, Reggio Hungary-ի ներկայացուցիչ։
👩🏫Հայկական կողմի ֆասիլիտատորներ՝ Ani Khudoyan, հոգեբանական գիտությունների թեկնածու և Եղիշե Դաշտոյան, բանասիրական գիտությունների թեկնածու, հոգելեզվաբան։
🔸ԻՆՉՈ՞Վ Է ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՌԵՋՈ ԷՄԻԼԻԱ ՄՈՏԵՑՈՒՄԸ
Ինչպե՞ս ստեղծել կրթական միջավայր, որտեղ երեխան դառնում է ակտիվ հետազոտող, դրսևորում նախաձեռնողականություն, բացահայտում իր ստեղծագործական ներուժը և սովորում սեփական փորձառության միջոցով։
Վեբինարի ընթացքում մասնակիցները կծանոթանան այս մոտեցման փիլիսոփայությանը, հիմնական սկզբունքներին և նախադպրոցական կրթության մեջ դրա կիրառման հնարավորություններին։
🔸Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԵԲԻՆԱՐԸ
Մանկապարտեզների տնօրենների, դաստիարակների, մանկավարժների, հոգեբանների, մեթոդիստների, նախադպրոցական կրթության մասնագետների և կրթության ոլորտի պատասխանատուների համար։
🌐Աշխատանքային լեզուներ՝ անգլերեն և հայերեն՝ հաջորդական թարգմանությամբ։
🧾Վեբինարի ավարտին մասնակիցներին կտրամադրվի միջազգային մասնակցության հավաստագիր։
📍ԳՐԱՆՑՈՒՄ
✍️ intoffregistration@gmail.com
Նամակում նշել անունը և ազգանունը (լատինատառ), հեռախոսահամարը, աշխատանքի վայրն ու պաշտոնը։
Գրանցումից հետո յուրաքանչյուր մասնակից կստանա Zoom հղումը՝ վեբինարին միանալու համար։