«ԻՆՏՕՖՖ Արմենիա» կրթամշակութային ՀԿ-ն հրավիրում է հոգեբաններին, սոցիալական աշխատողներին և մանկավարժներին մասնակցելու Հունգարիայում անցկացվող մասնագիտական ուսումնաճանաչողական ծրագրին։
Ծրագիրը միավորում է կրթության, հոգեբանության և սոցիալական աշխատանքի ոլորտները՝ հնարավորություն տալով ծանոթանալու եվրոպական փորձին, քննարկելու մասնագիտական խնդիրները և դիտարկելու նոր մոտեցումների կիրառման հնարավորությունները Հայաստանում։
🔎 Ծրագրի հիմնական ուղղություններն են՝
- Քննադատական մտածողության զարգացում և ուսուցման մասնակցային մեթոդներ
- Ներառական կրթական միջավայր և սովորողների հոգեբանական բարեկեցություն
- Երեխաների ու ընտանիքների աջակցություն և սոցիալական ներառում
- Հոգեբանական աջակցություն տրավմատիկ փորձառություն ունեցող մարդկանց
- Կոնֆլիկտների կարգավորում և միջնորդության մոտեցումներ
Մանկավարժների, հոգեբանների և սոցիալական աշխատողների միջմասնագիտական համագործակցություն
👩🏫 Մանկավարժների համար ծրագիրը հնարավորություն է՝ ծանոթանալու կրթական նոր մոտեցումների, քննարկելու սովորողների ներգրավվածության, դասարանում հաղորդակցության և կոնֆլիկտների լուծման հարցերը, ինչպես նաև ուսումնասիրելու երեխայի աջակցության գործում տարբեր մասնագետների համագործակցությունը։
🤝 Հոգեբանների և սոցիալական աշխատողների համար նախատեսվում է փորձի փոխանակում՝ անհատների ու ընտանիքների աջակցության, տրավմատիկ փորձառության և սոցիալական ներառման շուրջ։
Ծրագրի շրջանակում նախատեսվում են մասնագիտական հանդիպումներ, ներկայացումներ, քննարկումներ և գործնական աշխատանքներ հունգարական գործընկեր կազմակերպությունների մասնագետների հետ։ Հանդիպումների բովանդակությունն ու ժամանակացույցը համաձայնեցվում են գործընկերների հետ։
👉 Վճարումը՝ մաս առ մաս
👉 Օտար լեզվի իմացությունը պարտադիր չէ․ խմբի հետ աշխատելու է թարգմանիչ։
✅ Ծրագրի արժեքը ներառում է՝
- Հյուրանոցային տեղավորում՝ երկտեղանոց համարներում, նախաճաշով
- Տեղաշարժման ծախսեր Բուդապեշտի տարածքում
- Մասնագիտական հանդիպումներ և ծրագրային միջոցառումներ
- Թարգմանչի ծառայություններ
- Խմբի ղեկավարի ուղեկցում
- Միջազգային հավաստագիր
❌ Ծրագրի արժեքը չի ներառում՝
- Ավիատոմս
- Կազմակերպչական վճար՝ 30 000 դրամ
- Վիզայի ծախսեր
- Սնունդ՝ բացի ներառված նախաճաշից
- Ըստ ցանկության՝ թանգարանների մուտքի տոմսեր և լրացուցիչ էքսկուրսիաներ
Մասնագիտական ծրագրին զուգահեռ՝ հնարավորություն կունենաք բացահայտելու տոնական Բուդապեշտը, նրա մշակութային միջավայրն ու Սուրբ Ծննդյան տոնավաճառները։
❗️ Տեղերը սահմանափակ են։ Գրանցումն արդեն բաց է։






